Վիգեն Եղոյան

Հիմնադիր գործընկեր


Վիգեն Եղոյանը հանդիսանում է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադիր բաժնետերերից մեկը և ղեկավարում է հաշվապահական և հարկային ծառայությունները։
Նախքան «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադրումը, պարոն Եղոյանը աշխատել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի հաշվապահական ծառայությունների բաժնում։
Նախքան «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում աշխատանքի անցնելը պարոն Եղոյանը աշխատել է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչությունում։ Պարոն Վիգեն Եղոյանն ակտիվորեն մասնակցել է Հայաստանի հաշվապահական հաշվառման ստանդարտների, հաշվապահական հաշվառման պլանի, ֆինանսական հաշվետվությունների ձևերի և Հայաստանում հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտերի մշակման գործընթացին։ Այս գործընթացով, ըստ էության, հիմք է դրվել Հայաստանում հաշվեգրման հիմունքի ընդունման համար՝ իրավական և ինստիտուցիոնալ առումներով:
Պարոն Վիգեն Եղոյանը որպես միջազգային փորձագետ մասնակցել է Համաշխարհային բանկի PULSAR ծրագրի շրջանակում Հանրային հատվածի բազմաֆունկցիոնալ հաշվային պլանի մշակման աշխատանքներին։ Այդ շրջանակում ուսումնասիրվել է միջազգային լավագույն փորձը, որպեսզի մշակվող հաշվային պլանը ծառայի բազմակի հաշվետվական նպատակներին, ինչպիսիք են՝ ֆինանսական (APSAS), կառավարչական, բյուջետավորման, վիճակագրական (GFSM 2014) նպատակները։
Որպես միջազգային փորձագետ՝ պարոն Վիգեն Եղոյանը ներգրավված է եղել նաև Ղազախստանի պատրաստված համախմբված ֆինանսական հաշվետվությունների վերանայման գործընթացում:
Պարոն Վիգեն Եղոյանը հանդիսացել է համայնքների՝ APSAS-ի վրա հիմնված հաշվառման շրջանակներում բոլոր երեք ծրագրերի հիմնական փորձագետը և աջակցել է 10 համայնքներում APSAS-ի վրա հիմնված հաշվապահական հաշվառմանն անցմանը։ Ի լրումն՝ այս շրջանակում կատարվել է համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման մեթոդաբանության մշակում և երկու համայնքների համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, որը ներառել է վիրտուալ ինստիտուցիոնալ միավորը, ոչ առևտրային կազմակերպությունը և համայնքապետարանի աշխատակազմը։
Պարոն Վիգեն Եղոյանը հանդիսացել է Համաշխարհային բանկի խորհրդատու Ղրղզստանի Հանրապետությունում Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում և այդ շրջանակում տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը` հասկանալու հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների շրջանակի առկա բացերը և IPSAS-ի իրական պրակտիկան:
Որպես միջազգային փորձագետ իր մասնակցությունն է ունեցել Համաշխարհային բանկի կողմից Տաջիկստանի Հանրապետությունում իրականացվող Ֆինանսական կառավարման բարելավման ծրագրի շրջանակներում Barki-Tajik-ի (պետական սեփականություն հանդիսացող էլեկտրաէներգիա արտադրող և բաշխող բաց բաժնետիրական ընկերություն) անցմանը ՖՀՄՍ-ներին:
Պարոն Վիգեն Եղոյանը բազմաթիվ անգամ մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող STAREP, CFRR, PULSAR ծրագրերի շրջանակներում աշխատանքային քննարկումներին:
Պարոն Եղոյանը նաև իրականացրել է հաշվային պլանի, ՖՀՄՍ-ների, IPSAS-ների և APSAS-ի վերաբերյալ մի շարք դասընթացներ:
Պարոն Եղոյանի աշխատանքային և մասնագիտական փորձառության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացված է վերջինիս CV-ում։

Ներբեռնել CV-ն