Հովհաննես Պետրոսյան

Հիմնադիր գործընկեր, տնօրեն


Հովհաննես Պետրոսյանը հանդիսանում է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադրման նախաձեռնողը, հիմնադիր բաժնետերերից մեկը, ինչպես նաև ընկերության տնօրենը։
Նախքան «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադրումը, պարոն Պետրոսյանը հանդիսացել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի ավագ մենեջեր և ղեկավարել է հաշվա¬պա¬հական խորհրդա¬տվա¬կան ծառայությունների բաժինը։
Նախքան «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում աշխատանքի անցնելը պարոն Պետրոսյանը ղեկավարել է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչությունը։ Այդ շրջանակում պարոն Պետրոսյանը անմիջականորեն ղեկավարել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի մշակման աշխատանքները, ինչպես նաև հաշվապահական համակարգի այլ բարեփոխումները։ Մասնավորապես՝ պարոն Պետրոսյանը ղեկավարել է Հայաստանի հաշվապահական հաշվառման ստանդարտների, հաշվապահական հաշվառման պլանի, ֆինանսական հաշվետվությունների ձևերի և Հայաստանում հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտերի մշակման գործընթացը: Այս գործընթացով, ըստ էության, հիմք է դրվել Հայաստանում հաշվեգրման հիմունքի ընդունման համար՝ իրավական և ինստիտուցիոնալ առումներով:
Տեղական թիմի ղեկավարի առաջադրանքները ստանձնել է «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների և ձեռնարկի ամբողջական պիլոտային փորձարկում և ավտոմատացված հաշվապահական համակարգի խորհրդատվական ծառայությունների մշակում և ներդրում Հանրային հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների ռազմավարություն 2» և «Աջակցել հանրապետության կառավարությանը» ծրագրերում: Այս գործընթացով, ըստ էության, Հայաստանի կողմից ստեղծել համապատասխան իրավական և ինստիտուցիոնալ շրջանակներ Հայաստանում Հանրային հատվածի հաշվառման միջազգային ստանդարտների (IPSAS) հաշվեգրման հիմքի ընդունման համար»: Այս ձեռնարկումների նորարարական բնույթը պարոն Հովհաննես Պետրոսյանին դարձրեց Հանրային ֆինանսական հաշվետվությունների շրջանակի հիմնադիրներից մեկը:
Ղեկավարել է նաև «Ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) հայերեն թարգմանության» և «ՓՄՁ ստանդարտների համար Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) թարգմանության» աշխատանքները և նշանակալի փորձ է ձեռք բերել ընդունված Ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների շրջանակներում։
Համաշխարհային բանկի STAREP ծրագրի շրջանակներում որպես հիմնական փորձագետ մշակել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի և «Հաշվապահական հաշվառման կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որոնք ակյունաքարային նշանակություն ունեն հաշվապահական և աուդիտի մասնագիտության բնագավառում։
Պարոն Պետրոսյանը բազմաթիվ անգամ մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող STAREP, CFRR, PULSAR ծրագրերի շրջանակներում աշխատանքային քննարկումներին:
Պրն․ Պետրոսյանը նաև հանդիսանում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի խորհրդի անդամ, նախկինում նաև՝ նախագահ և իրականացրել է պալատի ստեղծման և կայացման հիմնաքարային աշխատանքներ։
Պարոն Պետրոսյանի աշխատանքային և մասնագիտական փորձառության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է վերջինիս CV-ում։

Ներբեռնել CV-ն