2025 թվականի փետրվարից «Փի–Էյջ–Փի Փարթնըրզ» ՓԲԸ–ն «Բի–Դի–Օ Արմենիա» ՓԲԸ–ի հետ միասին իրականացնում է Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող 18 ամսյա ծրագիր, որը ներառում է՝
- PULSE մեթոդաբանությամբ Տաջիկիստանի Հաշվապահական Հաշվառման Հանրային Հատվածի Ստանդարտների և հաշվապահական համակարգի գնահատում (https://cfrr.worldbank.org/publications/public-sector-accounting-assessment-pulse-report-tajikistan),
- գնահատման արդյունքների հիման վրաՀաշվապահական Հաշվառման Հանրային Հատվածի Միջազգային Ստանդարտների (IPSASs) վրա հիմնված համակարգին անցման ճանապարհային քարտեզի և գործողությունների ծրագրի մշակում,
- Հաշվապահական Հաշվառման Հանրային Հատվածի Միջազգային Ստանդարտների (IPSASs) հիման վրա Տաջիկիստանի տեղական հաշվապահական հաշվառման ստանդարտների մշակում, պիլոտավորում և թարմացում,
- Համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման մեթոդաբանության մշակում, պիլոտավորում և թարմացում,
- Վերապատրաստումների ծրագրի մշակում։