Լիլիթ Մինասյան

Գործընկեր


Լիլիթ Մինասյանը հանդիսանում է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի գործընկերներից մեկը և ղեկավարում է աուդիտորական ծառայությունները, ունի FCCA որակավորում, գիտելիքներ և փորձ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում:
Լիլիթը հանդիսացել է համայնքների՝ APSAS-ի վրա հիմնված հաշվառման շրջանակներում բոլոր երեք ծրագրերի հիմնական փորձագետը և աջակցել է 10 համայնքներում APSAS-ի վրա հիմնված հաշվապահական հաշվառմանն անցմանը։ Ի լրումն՝ այս շրջանակում կատարվել է համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման մեթոդաբանության մշակում և երկու համայնքների համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, որը ներառել է վիրտուալ ինստիտուցիոնալ միավորը, ոչ առևտրային կազմակերպությունը և համայնքապետարանի աշխատակազմը։
Լիլիթը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում պետական արտաքին աուդիտի բարեփոխումների ոլորտում որպես փորձագետ ներգրավվելով Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ՀՀ հաշվեքննիչ պալատում (Հայաստանի Հանրապետության աուդիտի բարձրագույն մարմին) ֆինանսական և համապատասխանության աուդիտի համակարգի մշակման, ներդրման և գործարկման ծրագրի շրջանակներում՝ INTOSAI-ի ստանդարտներին համապատասխան:
Հետագայում, որպես հիմնական փորձագետ, աջակցել է Հաշվեքննիչ պալատին աուդիտի առաջադրանքներում, որոնք իրականացվել են INTOSAI ստանդարտներին համապատասխան:
Նաև որպես փորձագետ նշանակալի դեր է ունեցել Ներքին աուդիտի մեթոդաբանության մշակման և ներդրման ծրագրում։
Լիլիթն ունի մեծ փորձ Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի և այլ դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի աուդիտի առաջադրանքներում, որոնք իրականացվել են համաձայն Աուդիտի միջազգային ստանդարտների, ինչպես նաև ունի մեծ փորձ Հայաստանում և Վրաստանում ՄԱԿ–ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի ֆինանսական կառավարման համակարգերի միկրո գնահատման և տեղային ստուգման առաջադրանքներում:
Նաև իրականացրել է APSAS-ի, INTOSAI-ի ստանդարտների և ներքին աուդիտի ստանդարտների տարբեր դասընթացներ:
Լիլիթ Մինասյանի աշխատանքային և մասնագիտական փորձառության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է վերջինիս CV-ում։

Ներբեռնել CV-ն