Մեր մասին

Փի–Էյջ–Փի Փարթնըրզ ՓԲԸ–ն (PHP) հիմնադրվել է 2005 թվականին և մատուցում է հաշվապահական, հարկային և աուդիտի ծառայություններ:

Ունենալով 3 գործընկեր և ավելի քան 45 հոգանոց անձնակազմ, PHP-ն ունի մասնագիտական ռեսուրսներ որակյալ ծառայություններ մատուցելու համար: Հիմնադրման օրվանից PHP-ն ձեռք է բերել զգալի փորձ և ձևավորել բարձր որակավորում ունեցող, նվիրված և փորձառու մասնագետների թիմ, որոնք հաճախորդներին մատուցում են ծառայություններ՝ հիմնված երեք հիմնաքարերի վրա անկախություն, օբյեկտիվություն և պրոֆեսիոնալիզմ:

PHP-ն և նրա գործընկերները եղել են Հայաստանում իրականացված հանրային ֆինանսների կառավարման (PFM) բարեփոխումների առաջամարտիկները, ինչպիսիք են 2008-2009 թվականներին Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (IPSASs) թարգմանության ընդունման բարեփոխումները (առաջին փուլ), Միջազգային ֆինանսական հաշվետվությունների ստանդարտներ (ՖՀՄՍ) 2011թ., Հայաստանի պետական հատվածի հաշվապահական ստանդարտի մշակում և փորձարկում (2012-2013թթ.), ներքին աուդիտի մեթոդաբանության մշակում և փորձարկում պետական հատվածում (2011-2012թթ.), ինչպես նաև պետական հատվածի արտաքին աուդիտի մեթոդաբանության մշակում ՀՀ հաշվեքննի պալատի համար (2014-2015թթ.):