Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտների (ՖՀՄՍ) համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունների աուդիտ | |
Մենք մատուցում ենք աուդիտորական ծառայություններ տարաբնույթ բնագավառներում գործող կազմակերպություններին Աուդիտի Միջազգային Ստանդատների համաձայն` հետևելով որակավորված հաշվապահների համար սահմանված Էթիկայի կանոններին: Մեր կողմից մատուցված ծառայությունների բարձր որակը պայմանավորված է հիմնադիր գործընկերների տեղական և միջազգային առաջատար կազմակերպություններին աուդիտորական ծառայությունների մատուցման բազմաբնույթ փորձից: Ի լրումն` հաշվապահական հաշվառման և օրենսդրական խրթին խնդիրների համակողմանի ըմբռնումը հնարավորություն է տալիս, որ մեր հաճախորդները կարողանան դիմակայել այն բոլոր մարտահրավերներին, որոնք պայմանավորված են անընդհատ փոփոխվող շուկայի առկայությամբ: Բացի այդ, սերտ համագործակցությունը մեր հաճախորդների հետ օգնում է նրանց մշտապես տեղեկացված լինել Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտների, ինչպես նաև, կարգավորող, իրավական համակագերի ցանկացած փոփոխություններին և հիմնահարցերին: Արդյունավետ աուդիտորական ծառայություններ մատուցելու նպատակով, իրականացնում ենք աուդիտի մանրամասն պլանավորում, որպեսզի ի սկզբանե հայտնաբերենք և կենտրոնացնենք մեր ջանքերը առավել ռիսկային մասերում: Տարբեր բնագավառներում մեր ունեցած փորձառությունը նպաստում է պլանավորել և իրականացնել այնպիսի աուդիտորական ընթացակարգեր, որոնք լավագույնս համապատասխանում են հաճախորդի գոծունեության ոլորտին և վերջինիս ֆինանսական հաշվետվության պահանջներին: |
|
Ֆինանսական հաշվետվությունների դիտարկում | |
Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման ծառայություններ մատուցելիս՝ հիմնականում իրականացնում ենք անալիտիկ ընթացակարգեր և արտահայտում ենք կարծիք` բացասական հաստատմամբ: | |
Համաձայնեցված ընթացակարգեր | Կոմպիլյացիա |
Համաձայնեցված ընթացակարգերի ծառայություններ մատուցելիս իրականացնում ենք նախապես հաճախորդների հետ համաձայնեցված թեսթեր և պատրաստում ենք հաշվետվություն հայտնաբերված խնդիրների վերաբերյալ: | Կոմպիլյացիայի ծառայություններ մատուցելիս մեր կողմից պատրաստվում են հաճախորդի ֆինասական հաշվետվությունները` ֆինանսական հաշվետվողականության կիրառելի սկզբունքների համաձայն: |