Հանրային հատվածի բարեփոխումներ

Մասնավոր հատվածի բարեփոխումներ

1998-2007թթ․ «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքների և համապատասխան օրենսդրական ակտերի մշակում՝ ներառյալ, Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (ՀՀՄՍ) հիման վրա մշակված Հավապահական հաշվառման ազգային ստանդարտների և Հաշվային պլանի մշակում – Հովհաննես Պետրոսյան, Վիգեն Եղոյան

2008-2018թթ․ Նոր հրապարակված ՖՀՄՍ-ների, ինչպես նաև փոփոխված ՀՀՄՍ-ների թարգմանություն և խմբագրում, անցումը ՖՀՄՍ-ների վրա հիմնված համակարգի (այլ ոչ թե ազգային ստանդարտների)՝ մշակված միջազգային լավագույն գործելակերպին համապատասխան — Հովհաննես Պետրոսյան, Վիգեն Եղոյան

Հանրային հատվածի բարեփոխումներ

2008-2009թթ Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (ՀՀՀՀՄՍ) թարգմանություն և որդեգրում – Փի-Էյջ-Փի Փարթնըրզ ՓԲԸ

2013-2014թթ․ «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և համապատասխան օրենսդրկան ակտերի մշակում՝ ներառյալ, ՀՀՀՀՄՍ-ների վրա հիմնված Հայաստանի Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի (ՀՀՀՀՍ) և Հաշվային պլանի մշակում – Փի-Էյջ-Փի Փարթնըրզ ՓԲԸ

2015-2016թթ․ ՀՀՀՀՄՍ-ի ընդունմամբ և «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ նոր ընդունված օրենքով պայմանավորված օրենսդրական ակտերի նախագծերի մշակում – Փի-Էյջ-Փի Փարթնըրզ ՓԲԸ

Համայնքային բարեփոխումներ

2018-2019թթ․ ՀՀՀՀՍ-ի վրա հինված ծրագրերի մեկնարկում խոշորացված համայնքներում՝ ներառյալ, հաշվապահների ուսուցում և համայնքների կիրառման համար մշակված ՀՀՀՀՍ-ի կիրառման և հաշվապահական հաշվառման ձեռնարկներ – Փի-Էյջ-Փի Փարթնըրզ ՓԲԸ

2020թ․ Խոշորացված համայնքներում ՀՀՀՀՍ-ի վրա հիմնված համակարգի կիրառման վերաբերյալ ուսումնասիրություն – Փի-Էյջ-Փի Փարթնըրզ ՓԲԸ

2021թ․ ՀՀՀՀՍ-ի վրա հիմնված հաշվապահական հաշվառման համակարգի ներդրում տասը համայքներում, համայնքների համար համախմբման մեթոդոլոգիայի մշակում, ինչպես նաև ինքնարժեքի հաշվարկման մեթոդոլոգիայի և փաստաթղթերի մշակում – Փի-Էյջ-Փի Փարթնըրզ ՓԲԸ