Ծառայությունների նկարագիր

Հաշվապահական և հարկային աութսորսինգային ծառայություններ

Հիմնվելով սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա՝ հաճախորդի ակտիվների, պարտավորությունների, սեփական կապիտալի, եկամուտների և ծախսերի ամբողջական սինթետիկ և անալիտիկ հաշվառում համաձայն ՖՀՄՍ–ների՝ օգտագործելով համապատասխան ծրագրային ապահովում։

Հաշվապահական համակարգում առկա տեղեկատվության հիման վրա պարբերական հաշվետությունների և հաշվարկների պատրաստում, ներկայացում պետական և այլ մարմիններին։

Տարեկան ֆինանսական հաշվետվությունների պատրաստում համաձայն ՖՀՄՍ–ների։

Անհրաժեշտության դեպքում կառավարչական հաշվետվությունների ներկայացում՝ հիմնվելով հաշվապահական համակարգում առկա տեղեկատվության վրա։

Շարունակական հաշվապահական ստուգման/վերահսկողության ծառայություններ

Պարբերական կտրվածքով հաճախորդի հաշվապահական ձևակերպումների ստուգում։

Հաճախորդի կողմից պատրաստված և ներկայացված պարբերական հաշվետվությունների և հաշվարկների ստուգում, ճշտումների առաջարկում։

Տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերանայում և օժանդակություն աուդիտի իրականացման ընթացքում։

Մեկանգամյա հաշվապահական և հարկային ծառայություններ

Հաճախորդի կողմից ներկայացված խնդրո առարկայի ուսումնասիրություն և համապատասխան ընթացակարգերի իրականացում։

Հաճախորդի կողմից բարձրացված խնդրի վերաբերյալ մասնագիտական տեսակետի ներկայացում։

ՖՀՄՍ–ների կամ հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ

Ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացվում է Աուդիտի Միջազգային Ստանդարտների համաձայն և տրամադրվում է աուդիտորական եզրակացություն։

Համաձայնեցված ընթացակարգեր

Համաձայնեցված ընթացակարգերի ծառայություններ մատուցելիս՝ իրականացնում ենք հաճախորդի հետ նախապես համաձայնեցված ընթացակարգեր և ներկայացնում ենք կատարված ընթացակարգերի արդյունքում բացահայտումների վերաբերյալ հաշվետություն:

Կոմպլիյացիա

Կոմպիլյացիայի ծառայություններ մատուցելիս մեր կողմից կոմպիլացվում են հաճախորդի ֆինասական հաշվետվությունները` ֆինանսական հաշվետվողականության կիրառելի սկզբունքների համաձայն: